Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարվա ակցիաների համար Սուրեն Սահակյանին դատարան են կանչել

Հունիս 10,2014 23:45

Այսօր Վարչական դատարանում Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի միանգամից երկու գործ էր քննվում:

Երկուսն էլ նախորդ տարի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող նստացույցի դեպքերին են վերաբերում:

Կեսգիշերին քաղաքապետարանի աստիճաններին քնելու եւ բարձրախոսով աշխատանքային ժամին խոսելու համար ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել ակտիվիստին:

Այսօր դատարանում երկու գործով էլ հետազոտվեց Սուրեն Սահակյանի փաստաբանի ներկայացրած դեպքի օրվա տեսանյութերը:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը պնդում էր, որ տեսանյութում երեւում է, թե ինչպես է ոստիկանը օրինական պահանջ ներկայացրել՝ մի դեպքում բարձրախոսով չխոսելու, մյուս դեպքում աստիճաններն ազատելու վերաբերյալ, փաստաբանն էլ առարկում էր, թե ոստիկանը ոչ մի օրինական պահանջ Սուրեն Սահակյանին չի ներկայացրել:

Սոնա Մելիքյանը պնդում էր, որ մոնտաժված տեսանյութ է, իսկ երբ ակտիվիստի փաստաբանը միջնորդեց,  որ դատարանը ոստիկանությունից պահանջի իրենց ձեռքի տակ եղած տեսանյութերը բերել, ոստիկանության ներկայացուցիչն ասաց՝ չունեն, չեն պահպանել:

Հետո ակտիվիստի փաստաբանը երկու գործով էլ միջնորդեց դատական նիստը մեկ օրով հետաձգել, որ ինքը կարողանա դատական ծախսերի վերաբերյալ տեղեկանք ներկայացնի դատարան: Ոստիկանության ներկայացուցիչն առարկեց, բայց դատարանը բավարարեց միջնորդությունը երկու գործերի քննությունն էլ հետաձգելով վաղը:

Ակտիվիստի Փաստաբանն էլ կրկին պնդեց, որ ոստիկանության հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30