Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց. «Ընդհանուր առմամբ, ընտրական բարեփոխումների տեսանկյունից և մասնավորապես՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի հետ կապված, հաստատվեց կողմերի դիրքորոշումների համընկնումը և պայմանավորվածություն ձեռք բերվեց բարեփոխումների միասնական օրակարգի ձևավորման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:
Կարդացեք նաև
«Օրինաց երկիր» կուսակցություն