Այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը դիտողություն արեց գյուղապետերին`ասելով, որ գյուղերում գնումների գործընթացը ճիշտ չի կազմակերպվում, իրենց կարիքների համար գնումներ կատարելիս «Գնումների մասին» ՀՀ օրենքը չեն պահպանում:
Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ, զարգացնելով այս թեման, գյուղապետերին խիստ նկատողություն տվեց. «Գնումների գործընթացի հետ կապված շատ լուրջ խնդիր կա, բացիթողի վիճակ է, համայնքներն էլ ուշադրություն չեն դարձնում, լիցենզավորված մասնագետ չունեն: Ժողովուրդ, ձեզ մոտ «Քաղծառայության օրենքով» պահանջվում է, որ պետք է քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը ունենան բարձրագույն կրթություն, եթե դուք պատճառաբանենք, որ գյուղում չկար համար մարդ, որ լիցենզիա հաներ և այլն, և այլն…Ես կընդունեի, եթե իսկապես չկար էդ հնարավորությունը, բայց էսօր պահանջը ձեզ ստիպում է, որ դուք ընդունեք էդ մարդկանց աշխատանքի, և էդ մարդիկ կարող են լիցենզավորվել: Պետք է դրա հետ կապված զբաղվեք, ինչո՞ւ, որովհետև վերջում ձեր գլուխն է ցավալու դրանից…
Ես չեմ ուզում օրգանների, չգիտեմ ինչի հետ, ներողություն արտահայտությանս, անընդհատ պերեգավորների մեջ գտնվել` էս ինչը սխալ է արել` ոչինչ, էն ինչը սխալ է արել` ոչինչ, չէ: Ինձ էլ դուր չի գալիս էլի էդ բանը: Ինչի՞ եմ սա ասում, որովհետև սա շատ կարևոր գործընթաց է, որին էս ձևով նայելը սխալ է, սկզբից տեր եղեք, որ հետո պատասխան չտա: Եղածը բան չէ ախր, դուք առանձնապես եսիմ ինչ էլ չեք առնում, առանձնապես փող չեք էլ ծախսում, փաստաթղթերը ճիշտ ձևակերպեք, կողքի քաշվեք, ոչ մի բան չկա դրա համար, իսկ դրա համար մի օր ժամանակ է պետք, որ զբաղվեք դրանով, էդքան բանը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ