Նախնական դիտորդական զեկույց
Ս.թ. հունիսի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրություններին որպես դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ մասնակցել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախաձեռնության շուրջ 22 դիտորդներն ու լրագրողները դիտարկել են ՀՀ 9 համայնքների 12 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը:
Դիտարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները` քվեարկության գաղտնիության խախտում (15/1` գ.Դավթաշեն, 23/1` Շորժա), լիազորված անձանց իրավունքների խախտում (23/1`Շորժա), ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում (23/1` Շորժա), ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասի մերձակայքում (23/1` Շորժա), 37/5), ընտրախախտումը գրանցամատյանում գրառելու մերժում (36/1` Գորիս):
Կարդացեք նաև
37/5 տեղամասի (Գորիս) քվեախցիկում հայտնաբերված 3 քվեածրարը, որոնցից մեկը` դատարկ, կասկածի հիմքեր են տալիս, որ տեղամասում իրականացվել է «կարուսել»:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչների արձանագրած ընտրախախտումների առավել մանրամասն նկարագրությանը, ինչպես նաև ուղեկցող տեսանյութերին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ հետևյալ` հասցեով:
Առաջիկայում կհրապարակվի նախաձեռնության դիտորդական զեկույցի վերջնական և ամբողջական տարբերակը, որը կներկայացվի ինչպես հասարակությանը, այնպես էլ՝ ԿԸՀ-ին:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն