Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիներն էլի ցույց են արել

Հունիս 10,2014 20:59

Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները հերթական անգամ բողոքի ցույցի էին ելել: Նրանք պահանջում են չվճարված աշխատավարձերն ու իրենց հետագա աշխատանքի խնդիրների լուծումը:

«Արդեն հոգնել ենք, էլ հույս չկա, ինչպես կարելի է այսպես անորոշության մեջ ապրել, մեր ամուսինների աշխատածն ենք պահանջում, հո ավել բան չենք ուզում, վերջիվերջո ընտանիք պահելու առաջ ենք կանգնած, սովամահ ենք լինելու, ինչ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է գործարանի աշխատակիցներից մեկի կինը:

Հարցի կապակցությամբ ընկերության աշխատակիցները դիմել են ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջամտությանը:

Վերջինս խնդրի կապակցությամբ կոչ է արել ՀՀ կառավարությանը միջոցներ ձեռնարկել` հայտնաբերելու ընկերության սեփականատերերին և բոլոր միջոցներով պարտավորեցնել, մարելու քաղաքացիների հանդեպ կուտակված պարատավորությունները:
«Այս առնչությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրությամբ, իսկ այնուհետև խորհրդարանում բանավոր հարցով դիմել եմ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության դրության և դրա աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրով: Նախարարը հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են ներդրումներ, որոնք հնարավորություն կտան վճարելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերը և որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցելու, հնարավոր օգնություն ցուցաբերելու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության վերագործարկման գործում: Այնինչ, երեկ կրկին անգամ դիմում եմ ստացել ընկերության աշխատակիցներից առ այն, որ նրանց կողմից բարձրացված հարցերն այդպես էլ լուծում չեն ստացել, ավելին՝ խնդիրը գնալով ավելի արմատական բնույթ է ստանում:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում չստացած է մնում Վանաձորի քիմիական կոմբինատի (նաև ողջ համալիրի) աշխատողների ինչպես հետագա աշխատանքի, այնպես էլ կուտակված աշխատավարձերի վճարման հարցը:

Դիմողները հայտնում են, որ աշխատողների գրեթե կեսը, այսինքն` մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն, ավելի, քան 300 հոգի, դեռևս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել»,-նշված է պատգամավորի`ԱԺ-ում արած հայտարարության մեջ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30