Ուկրաինայի նոր իշխանությունները որոշել են բարեփոխումների իրենց ծրագրերում օգտագործել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի փորձը, հայտնում է «Կորեսպոնդենտ» լրատվականը:
Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, գործարար Կախա Բենդուկիձեն հաստատել է տեղեկությունները, որ իրեն նշանակել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական: Նրա խոսքերով խորհրդականների խմբում են նաև երկու ամերիկացիներ և երկու կանադացիներ:
Պորոշենկոյի երդման արարողության ժամանակ Սահակաշվիլին հայտնել էր, որ շուտով վրացի խորհրդականների խումբ է ժամանելու Ուկրաինա, որոնք մի քանի տարի առաջ ստեղծել են «վրացական տնտեսական հրաշքը»:
Սահակաշվիլին որպես Պորոշենկոյի խորհրդական չի աշխատի, բայց պնդում է, որ էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններում և Կիևի քաղաքապետարանում արդեն կան վրացի խորհրդականներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ