Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական իդեա՞լն է. (Տեսանյութ)

Հունիս 10,2014 19:45

«Դա նաև խայծ է: Սահմանադրությունը մեր ամենօրյա կյանքն է, հետևաբար Սահմանադրության անդրադարձը միայն որպես խայծ ընկալելը, առողջ չէ»,-Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումները խայծ են, և հույս ունի, որ ԲՀԿ-ն կուլ չի տա այդ խայծը , Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նկատեց, թե ՀՀ-ում կան նաև մարդկային խմբեր, որոնք գտնում են, թե ՀՀ-ն պիտի աշխարհում ապրի առանց որևէ դաշնակցի: Ըստ Հայրիկյանի՝ սխալվելն իրենց իրավունքն է:

Պարույր Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթում է. «Մաղթում եմ առողջություն, գրագիտություն, որ իմանա, թե քաղաքական կուսակցություն ինչ է նշանակում: Քաղաքական գործիչը չի կարող բիզնես միավորի հետ համագործակցել: ԲՀԿ-ն գուցե ավելի լավ բան է, քան քաղաքական կուսակցությունը, բայց քաղաքական կուսակցություն չէ: Քաղաքական կուսակցությունը հստակ ասում է՝ կամ քեզ հետ եմ, կամ՝ դեմ: Եթե դեմ եմ, ուրեմն ընդդիմադիր եմ: Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է՝ ում հետ հույսեր կապի. սկզբում Գորբաչովի, հետո Ելցինի, հետո Պուտինի հետ էր հույսեր կապում, Աստված իր հետ: Եթե ինքը մի քանի տարի առաջ ասում էր, թե չկամ քաղաքականության մեջ, հիմա որոշում է, որ կա, դա էլ է իր իրավունքն ու իր խնդիրը: Բայց ես, բացի իր անցյալ գործունեությունը կամ չգործունեությունը հաշվի առնելուց կարծում եմ, որ կաս՝ եղիր, չկաս, ինչո՞ւ ես մեջտեղ ընկել»:

Հովիկ Աբրահամյանի հասցեին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատությունների կապակցությամբ Պարույր Հայրիկյանն ասաց. «Մի՞թե հասկանալի չէ, թե հանրապետական համակարգում ով է դրության տերը:

Նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե մի փոքր պարկեշտություն ունենար, պիտի կանգներ իր քաղաքական իդեալի կողքին: 1988-ին նա պաշտոնապես ասել էր, թե ինձ համար աշխարհի քաղաքական կյանքում իդեալական կերպար է Պարույր Հայրիկյանը: Եթե այդպես էր, կանգնեիր կողքիս, իրար սխալները լսեինք, քննադատեինք, գնայինք առաջ: Ամենավատ փուլում նա չի եղել մեր ժողովրդի գլխավոր քաղաքական ուժի կողքին: Ես իրեն ընդամենը մաղթում եմ առողջություն, գրագիտություն, հետագա զարթոնքներ»:

Մանրամասները` տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30