Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարության հոսպիտալի հիվանդները բռնություններ էին կիրառել բժիշկների նկատմամբ

Հունիս 10,2014 19:27

Շարքային Գարեգին Դանիելյանի գործը միացվել է պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բժիշկների նկատմամբ բռնություններ կիրառած Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի դեմ հարուցված քրեական գործին, միայն այն բանի համար, որ մի դրվագով բջջային հեռախոսի հետ կապված , վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանի միջեւ:Նա հարվածել է Դավթի ոտքին, վերջինն ապտակել է նրան:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Կանազի հոսպիտալի գործ» անվամբ հայտնի չորս զինծառայողների գործի քննությունը:

10425530_516948088406684_900655211_n

Դատավոր Ա.Մկրտչյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:
Նրանցից միայն Դավիթ Մարկոսյանն էր, որ եղել է նախկինում դատված, տառապում է շիզոֆրենիայով, եւ ասաց, որ դեղեր է օգտագործում առողջության հետ կապված:
Երեւանի զինվորական կայազորի դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:Չորս ամբաստանյալներն էլ չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը:

Իսկ Գարեգին Դանիելյանը դատախազից խնդրեց մատչելի պարզաբանել, թե ինչումն է մեղադրվում:

Դատախազն ասաց, որ նա ինքնախեղման միջոցով փորձ է արել ծառայությունից խուսափել, պարտականությունները չկատարել, իսկ փաստաբանների պալատի հանրային գրասենյակի պաշտպան, նրա պաշտպանությունն իրականացնող Գարիկ Մալխասյանը հարցրեց, թե ինչ կերպ են ապացուցում, որ իր պաշտպանյալը դիմել է ինքնախեղման:
Քանի որ ապացույցները դեռ չէին հետազոտվել, հետեւաբար, հարցը քննարկման չդրվեց:
Ռազմիկ Մանուկյանը, Արշակ Թորոսյանը, Դավիթ Մարկոսյանը մեղադրվում էին այն բանի համար, որ անցյալ տարվա նոյեմբերին գտնվելով Կանազի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ոգելից խմիչք են օգտագործել, ապա սպառնալիքներ են տեղացել փոխգնդապետ, հոսպիտալի պետ Սահակ Օհանյանի, բժիշկներ Վաղինակ Հովհաննիսյանի, Լեւոն Բալայանի, Էմիլ Բաբաջանյանի, Արմեն Հովսեփյանի նկատմամբ: «Հիվանդները» քաշքշել են Ս.Օհանյանի շապիկից, կողապահարանը զենք դարձնելով հարվածներ են կատարել, դուրս գալով հոգեբուժարանից սեռական բնույթի հայոհյանքներ են տվել տուժողների նկատմամբ:

Դատարան էր ներկայացել պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչը: Նա ասաց, որ գույքային վնաս չունեն, եւ իրենց ներկայությունը համարեց անիմաստ:

Դատավորը դիմեց դատախազին, թե ինչու են այդ դեպքում տուժող ճանաչել պաշտպանության նախարարությանը:

Պարզվեց, այս գործից առանձնացվել է մեկ այլ մաս, տուժող գերատեսչությունն էլ «մնացել» է այս գործի «շրջանակներում»:

Դատարանը հարկ եղած դեպքում կհրավիրի ՊՆ ներկայացուցչին, եթե նման միջնորդություններ լինեն:

Հաջորդ նիստին դատարանում ցուցմունք կտան բժիշկները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Սկզբի համար լավ է:Աստիճանաբար խորացրեք, սկսեք իրար վերացնել, որ հեշտանա գործը հակառակորդի և միայն վերացնողներին վերացնի:Ծեծելը ի*նչ, առաջ անցեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30