Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հովհաննիսյան. Եթե ԱԱՀ-ի մասին մոռանաս՝ անմիջապես ապօրինի ձեռնարկատեր ես դիտարկվում

Հունիս 10,2014 18:45

Քաղաքացի Կամո Մարությանը 2008-2011թթ. ընթացքում երկու մեքենա է ներկրել եւ վաճառել է դրանք, սակայն Հարկայինը դիտարկելով նրան որպես ապօրինի ձեռնարկատեր նրան մոտ 3 միլիոն դրամի տուգանք են ներկայացնում:

«Ավելացված արժեքի հարկի մասին օրենքը, որ երկրորդ մեքենան վաճառելիս դու պետք է վճարես ավելացված արժեքի հարկ, իսկ եթե մոռանաս կամ չիմանաս, դու անմիջապես դիտարկվում ես  ապօրինի ձեռնարկատեր, եւ քո՝  դրանից հետո էլ վաճառած ավտոմեքենաների գումարի կեսը գանձում են՝ որպես ապօրինի: Այս լկտի օրենքը, հորինվել, մշակվել եւ հաստատվել է 2009 թվականին՝ նախկին վարչապետի օրոք եւ գործի է դրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից»,- այսօր՝ հունիսի 10-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ինքը՝ Կամո Մարությանը, կարծում է՝ օրենքը այնպես է կազմված, որ քաղաքացին ընկնում է ծուղակը, նա նշեց, որ 2008-2011 թվականների ընթացքում երկու մեքենա է գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, սակայն որոշ խնդիրներ ունենալու պատճառով վաճառել է երկուսն էլ: Իմանալով, որ իրեն, համարելով ապօրինի ձեռնարկատեր, տուգանել են 3 միլիոն դրամով՝ իր գնած երկրորդ ավտոմեքենայի գնի կեսով եւ համար, հենց Հարկայինում վատացել է, եւ տեղափոխվելով հիվանդանոց՝ վիրահատվել.

«Երկրորդ մեքենան բերել եմ Միացյալ Նահանգներից, խնդիր եմ ունեցել՝ վաճառել եմ, իսկ ես վճարել եմ ավելացված արժեքի հարկը՝ դա նշանակում է, որ ես վաճառելու իրավունք ունեմ : Ավելացված արժեքի հարկը վերցրել եք ինձնից, ապա ի՞նչ եք ասում ինձ՝ ապօրինի գործունեություն ես ծավալել»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30