Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր երեք աշխատակիցները հունիսի 10-ի առավոտյան պարզել են, որ հունիսի 6-ին ազատվել են աշխատանքից։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց բաժնի նախկին պետ Սոֆի Սիմոնյանը։ Նրա խոսքով` թեև աշխատանքից ազատելու հրամանը մակագրվել է հունիսի 6-ին, այդուհանդերձ, իրենց այդ մասին չեն տեղեկացրել և իրենք աշխատել են նաև հունիսի 9-ին։
Սոֆի Սիմոնյանի խոսքով` աշխատանքից ազատումը տեղի է ունեցել նախարարության վերակազմակերպման արդյունքում, և այդ պաշտոններում ամենայն հավանականությամբ կնշանակվեն կամ արդեն նշանակվել են Պետական եկամուտների կոմիտեի համանուն ստորաբաժանման աշխատողները:
Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի կայքում