Ցմահ ազատազրկման դատապարտված Արման Իսկանդարյանը երեկվանից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Մանյա Հովսեփյանը, Արման Իսկանդարյանը այս կերպ իր դժգոհությունն է արտահայտում։
Վերջինս իր մի ոտքը կորցրել է Արցախյան պատերազմում եւ հիմա ոչ ձեռնափայտ ունի, ոչ պրոթեզ։
Մոր խոսքով՝ որդին բազմիցս դիմել ՔԿՀ բժիշկներին, որպեսզի իր ոտքին հարմար պրոթեզ հատկացնեն, սակայն դիմումները մնացել են անպատասխան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում