Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը շշպռեց ու ոտքի կանգնեցրեց որոշ գյուղապետերի. (Տեսանյութ)

Հունիս 10,2014 17:44

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը, որի ժամանակ հրապարակվեցին մարզի 119 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, խոսվեց գյուղատնտեսական ծրագրերից, խնդիրներից, գյուղերի` քլորից զուրկ ջրամատակարարումից և այլն:

IMG_2222

Նշենք, որ ելույթները բավականաչափ ձանձրալի էին, դահլիճն էլ նեղ էր. շնչելու օդ չկար, այնպես որ գյուղապետերից շատերը տեղում նստած թե շոգից, և թե ձանձրույթից քնել էին:

Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, երկու ժամ շարունակ համակ ուշադրությամբ լսելով մարզպետարանի վարչության պետերի ելույթները, ամփոփեց նրանց խոսքը` մի լավ շշպռելով անգործության մատնված գյուղապետերին:
«Խոսեմ եկամուտների հետ կապված` 94,7 տոկոս, 1-2 ամիս առաջ ավելի վատ էր վիճակը, էս ամսվա մեջ մի քիչ փոփոխություն է եղել, բայց դա բավարար չէ, որովհետև առանձին հարկատեսակների գծով փակել, բերել և տոկոսը բարձրացնել և մնացած հարկատեսակներով ցածր պահել, սա սխալ է, չի ընդունվում: Մենք գիտենք, որ գույքահարկը շատ է եղել, գույքահարկի հաշվին փակել ենք հողի հարկը, բերել-փակել ենք վարձակալության հարկը: 70 համայնք միջինից ցածր է հավաքել, համայնքներ կան, ցուցակը ես նայում եմ զրո է, էդ համայնքապետը տեղում է, կարո՞ղ է գյուղում չէ»,- հարցրեց մարզպետը:

IMG_2228

Գյուղապետերից մեկը նստած տեղից կատակով բացականչեց` խոպան է գնացել: «Խոպան է գնացել, ո՞վ էր ասողը, ճիշտ եք ասում, հա , էստեղ գրած է` տեսեք ամենաբարձր ցուցանիշը էսօր Բագրավան համայնքինն է բոլոր համայնքների մեջ սեփական եկամուտների հարցում, դրանից հետո գալիս է 100-200, չասեմ թե 170 տոկոսից իջնում է , իջնում, մեկ է վերջը բացում եմ` էս ցուցակից ընկած է ցած. Ուրեմն՝ Սալուտ 0: Սալուտը 403 հազար դրամ պիտի հավաքեր 5 ամսվա մեջ, ոչ մի բան չի արել 5-6 ամսվա մեջ, ո՞ւր է Սալուտի համայնքապետը, որտե՞ղ է: Իաա, էլ ինչի՞ պիտի գա, գիտի ինչ են քննարկում, Կարմրաքարը` վատ, Արևիկը խնդրել է իր անունը չտամ, բայց պիտի տամ Արևիկը` վատ, Ջաջուռավանն է վատ, Բավրան է վատ, Անի Պեմզան, Աղինը վատ, Աղինը… ինչի՞ է էդքան վատ Մանուկն ո՞ւր է…»:Մանուկը ոտքի կանգնեց, սակայն մարզպետն ասաց. «Նստի բան չեմ ասում, նստի»:

Այնուհետ Շիրակի մարզպետը նախազգուշացրեց, որ եթե այսպես շարունակվի, գյուղապետերին իր մոտ առանձին –առանձին զրույցի կհրավիրի ու բացատրություն կպահանջի: Ըստ մարզպետի, եթե կողք-կողքի գտնվող համայնքներից մեկը ծաղկում է, մյուսը` չի կարողանում գոյատևել, պատճառը միայն անպետք կազմակերպիչն է: «10-15 րոպե նստես էդ գյուղապետի հետ խոսես, գլխի կընկնես, էսի կգնա հարկ կհավաքի՞, թե՞ չէ», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը :

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30