Քիմ Քարդաշյանի հոր՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ամենաաղմկահարույց գործից 20 տարի է անցել: Նա ամերիկյան ֆուտբոլի նախկին մարզիկ Օ. Ջեյ Սիմփսոնին, որը նաև Ռոբերտի մտերիմ ընկերն էր, օգնեց խուսափել մահապատժից և արդարացվեց: Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջը՝ Նիկոլ Սիմփսոնին ու նրա սիրեկանին՝ Ռոնալդ Գոլդմանին 1994թ. հունիսի 12-ին սպանելու մեղադրանքից:
Ռոնալդի հայրը՝ Ֆրեդ Գոլդմանը «Դեյլի Մեյլ»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ռոբերտ Քարդաշյանը սպանության օրը մարզիկի տնից ճամպրուկ է տարել, որի մեջ էին ապացույցները, որ Սիմփսոնն է մարդասպանը:
«Այդ ապացույցը կդատապարտեր «մարդասպանին», – ասել է 73-ամյա Ֆրեդ Գոլդմանը, որը մինչև հիմա հրաժարվում է արտաբերել Օ. Ջեյի անունը՝ անվանելով նրան «մարդասպանը», – «Այո, 20 տարի է անցել ու ոչ մի բան չի փոխվել: Ես կորստի նույն զգացումն ունեմ»:
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ. քաղցկեղից, ըստ Գոլդմանի ճամպրուկի մեջի գաղտնիքը նա իր հետ գերեզման է տարել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ