«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մոտավորապես 3.85 դրամի սահմաններում կլինի: Իմ գնահատմամբ, տարեկան կտրվածքով դա ընտանիքների վրա 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»,-այսօր մի քանի լրագրողի տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա ենթադրել է, որ սակագնի բարձրացումը հավանաբար տեղի կունենա օգոստոսի 1-ից:
Այսօր պարոն Նազարյանը ԲՀԿ խմբակցությանը ներկայացրել է սակագնի փոփոխության հիմնավորումները, վաղը պատրաստվում է հանդիպել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ:
«Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել և կարելի է նվազեցնել (սակագինը-խմբ.), ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է սահմանին գազի թանկացման վերաբերյալ լուրերին, Նազարյանը դա հերքեց:
Գոնե այս տարվա համար նա վստահ հայտնեց, որ գազի թանկացում չի լինի: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով սոցիալական նոր լարվածության առաջացման վերաբերյալ Նազարյանն ասաց. «Դա շատ ցավոտ հարց է, բայց չեմ գտնում, որ դա պետք է մեզ ուղղեք:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սա լրիվ անեկդոտ է ու հիշեցնում է 1990-ականների պատերազմի տարիների մի խոսք…Կարեւոր չի, որ լույս չկա, գազ չկա, հաց չկա,ու էլի բաներ չկան…Կարեւորը որ մեր ժողովուրդը ՄԻՇՏ դիմակայել է դժվարություններին…Բայց էն ժամանակ պատերազմ էր… Իսկ հիմա??????? Ինչ ասես դեռ Հայաստանում ժողովրդին??? Ասես արտագաղթի????? Դե ասես դիմացի նոր դժվարությանը` օրինակ որ ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն է, վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, նախագահը` Սերժ Սարգսյանն ու Շմայսի, Թոխմախի Մհերի, Կարամելի Հարութի պես ԼԻՔԸ պարտագավորներ ունենք……