«Եթե Բաղրամյանը և Սարոյանը ոչինչ էլ արած չլինեին, նրանց չի կարելի համեմատել Միկոյանի հետ, քանի որ Միկոյանը հանցագործ է, իսկ ոչ Սարոյանը, ոչ Բաղրամյանն անձամբ իրենց ստորագրությամբ որևէ անհատի կամ անձանց անմիջական մահվան չեն ուղարկել»,-Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով Միկոյանի թոռան` Վլադիմիր Միկոյանի այն դիտարկումներին, թե ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել, այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, թե ստացվում է, որ եթե այս մարդը հանցագործ է, բայց բարձր պաշտոն է ունեցել, կարելի է նրան արդարացնել: Ըստ պարոն Պապյանի` նման տրամաբանությամբ կարելի է Հիտլերին և Թալեաթին էլ արդարացնել:
Սարոյանի մասին Արա Պապյանն ասաց. «Սարոյանը մշակութային գործիչ ու գրող է, և ԱՄՆ-ում շատերը Սարոյանի գրվածքներով են Հայաստանին հաղորդակցվել: Սարոյանի վրա արյան բիծ չկա»:
Հովհաննես Բաղրամյանի արձանի տեղադրման կապակցությամբ պարոն Պապյանը վերապահումներ ունի. «Ժամանակին ինձնից նեղացան, երբ ասացի, թե չի կարելի ուրիշի բանակի մարշալի արձանը Երևանի փողոցում դնել: Ոչ Իսակովը, ոչ էլ Բաղրամյանը հայկական մարշալներ չեն, այլ հայկական ծագում ունեն: Ցավալի է, որ անկախության տարիներին Բաղրամյանի և Իսակովի արձանը դրվեց: Դա մեր ղեկավարության սովետական դաստիարակության արդյունքն է: Մենք հաճախ շփոթում ենք էթնիկ և ծագումով հայ լինելը»:
Կարդացեք նաև
Լրացուցիչ գնդակահարություններ պատվիրելու հետ կապված` Միկոյանի թոռան այն վստահեցմանը , «Ոչ թե Միկոյանն է խնդրել, այլ Եժովը՝ վկայակոչելով Միկոյանին», պարոն Պապյանն այսպես արձագանքեց. «Միկոյանի ստորագրությամբ հազար փաստաթուղթ կա: Եթե անգամ Միկոյանի ստորագրությամբ որևէ փաստաթուղթ պահպանված չլինի, միևնույն է, Միկոյանը հանցագործ է, քանի որ մաս է կազմել այն համակարգի, որ միլիոնավոր մարդկանց ուղարկել է մահվան: Ընդհանրապես Հիտլերի ստորագրությամբ էլ որևէ մահապատժի մասին փաստաթուղթ պահպանված չէ: Հիտլերը ոչ մի նման բանի չի խառնվել, բայց ստեղծել է մի համակարգ, որ միլիոն մարդկանց կյանք է խլել»:
Մեր հարցին` Միկոյանի ընտանիքի` նրա արձանը կանգնեցնելու շահագրգռվածությունը հասկանալի է, իսկ ինչու՞ է դրանում շահագրգռված ՀՀ իշխանությունը, Արա Պապյանը պատասխանեց. «Մեկը հաճոյանալու խնդիրն է. մտածում են, եթե Մոսկվայում կալբասի զավոդ կա, լավ կլինի այստեղ էլ Միկոյանի արձան դնել: Կամ էլ չգիտեն, թե Միկոյանն ով է: Սովետական դպրոցից այն կողմ չեն գնացել: Բայց Միկոյանի արձանը դնելով` նաև մեր միջազգային պարտավորություններն են ոտնահարում: Կոմունիզմը Եվրախորհուրդը տոտալիտար, դատապարտելի գաղափար է ճանաչել: Իսկ մենք ԵԽ անդամ ենք, նրա որոշումները մեր Սահմանադրությանը գերակա են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Իսկ Իտալիայում ոստիկանի խորհրդանշական արձան են տեղադրում` բա..ահա… ռուսերեն է ոչինչ????
ПАМЯТНИК КАРАБИНЕРАМ ОТКРЫЛИ В РИМЕ
В ЧЕСТЬ 200-ЛЕТИЯ КАРАБИНЕРОВ В РИМЕ ОТКРЫЛИ ПАМЯТНИК.
Памятник на холме Квиринал воспроизводит скульптуру флорентийского мастера Антонио Берти «Патруль карабинеров в шторм», созданную в 1973 году.
Двое бронзовых карабинеров, закутанные в плащи, наклонены вперед, – они упорно продолжают свой путь, несмотря на непогоду, пишет Corriere della Sera.
По мнению автора памятника, эта поза символизирует усилия, которые итальянские карабинеры вот уже 200 лет прилагают, чтобы защищать закон, справедливость и обеспечивать спокойствие мирных граждан.
На торжественной церемонии открытия памятника присутствовал премьер-министр Италии Маттео Ренци, а также министр обороны Роберта Пинотти, главнокомандующий карабинеров Леонардо Галлителли, министр внутренних дел Анжелино Альфано, министр культурного наследия Дарио Франческини, мэр Рима Иньяцио Марино.
Карабинеры были изначально конными солдатами, вооруженными карабином. Теперь так называется итальянская военная полиция.