Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի պարոն Դավթյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բարձր ենք գնահատում Ձեր վաստակը Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում: Ձեր բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ