Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆեթ Սուշիչը եւ նրա օգնականը` Էլվեր Ռահիմիչը, Բրազիլիայի Գուարուժ քաղաքում կողոպտիչների հարձակմանն են ենթարկվել:
Նրանք առանց անվտանգության ծառայությանը տեղյակ պահելու դուրս են եկել հյուրանոցային համալիրից: Բազայից մի քանի մետր հեռավորության վրա նրանց շրջապատել են զինված երեք հեծանվորդներ եւ դրամ ու թանկարժեք իրեր պահանջել: Նրանց փրկել է մոտակայքում հերթապահող պարեկային ոստիկանության մեքենան, որը տեսնելով՝ կողոպտիչները փախել են:
Միջադեպը, սակայն, Սուշիչին չի զարմացրել: «Մենք մեծացել ենք Բոսնիայում, որտեղ փողոցներում անհամեմատ ավելի վտանգավոր էր, քան այստեղ», – այնուհետեւ նշել է գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` provedcuality.com-ի