Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանի արտաքին քաղաքական գծում ոչ ոք չկա» (Տեսանյութ)

Հունիս 10,2014 15:17

Աշոտ Մանուչարյանին հետաքրքիր է, թե ինչո՞վ են զբաղվում արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաները

«Ամեն մարդ պետք է իրեն զգա առաջին գծում, ամեն մարդ պետք է փորձի կայացնել առաջին գիծը եւ այսօր մեզ անհանգստացնում է մեր արտաքին քաղաքականության բնագավառը, որտեղ ինչպես վերջերս Աստանայում տեսանք, բացակայում է առաջին գիծը»,- այսօր՝ հունիսի 10-ին, կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Կլոր-սեղան քննարկման գլխավոր թեման էր «Աստանա. Առաջին գիծը տեղափոխվում է արտաքին դաշտ, եւ այդ գծում ոչ-ոք չկա», մասնակցում էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը, «Նախիջեւան» ազգային քաղաքական նախաձեռնության անդամ Տարոն Սարգսյանը, «Արեգ» ռազմավարական կենտրոնի համանախագահ Վարդան Խաչատրյանը:

Սուրեն Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի ասելիք, խնդիրները բարձրացնելու հայրենանվեր գործի առաքելությունը իր մեջ զգում է, պարտավոր է լինել առաջին գծում եւ միանալ, օգնել իրենց: Անդրադառնալով հունիսի 5-ին սահմանում երկու հայ պայմանագրային զինծառայողների սպանությանը,  պարոն Սարգսյանը նշեց, որ դա հարված էր թիկունքից. «Թիկունքից կրակեցին մեր զինվորներին: Մեր դիվանագետների, մեր արտաքին գերատեսչության անողնաշար աշխատանքի արդյունքում մեր զինվորներին կրակեցին թիկունքից: Այս բնագավառում մենք լուրջ բացթողում ունենք եւ օրեցօր, ով չի հոգնում, գալիս է եւ սկսում է Հայաստանին դաս տալ: Աստանայում Սերժ Սարգսյանին չէ, որ ստորացրին՝ ստորացրին ողջ հայ ժողովրդին»:

Աշոտ Մանուչարյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի արտաքին գծում ոչ ոք չկա, եւ եթե Հայաստանը դա չունի, ապա նրան հետաքրքիր է, թե ինչո՞վ են զբաղվում արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաները. «Երկրի արտաքին վիճակը գնալով ավելի խնդրահարույց է դառնում, որ այնտեղ մի ռազմաճակատային գիծ է անցնում, եւ այդ գծում հարց է՝ մենք ունե՞նք կռվող, թե՞ չունենք, եւ պատասխանը կար այսօրվա թեմայի մեջ, որ չկա այդպիսի կռվող: Ես հաստատում եմ ազատամարտիկների այդ հարցադրումը եւ ասում եմ՝ այսօր Հայաստանի արտաքին քաղաքական գծում ոչ ոք չկա, Հայաստանում չկա որեւէ մարդ, որը մշակում է երկրի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ այլ ժողովուրդների եւ երկրների հետ մենք ի՞նչ հարաբերություններ ենք ուզում ունենալ եւ ինչպե՞ս ենք դա իրականացնելու, եթե մենք դա չունենք, ապա ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր պետական մակարդակում ի պաշտոնե զբաղվում են դրանով, կամ բազմաթիվ կուսակցությունների շրջանակում այս կամ այն արտաքին հարաբերությունների հանձնախմբերն են ղեկավարում, ինչո՞վ են զբաղված»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30