Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է և առաջին լուծումը նրա հեռացումն է» (Տեսանյութ)

Հունիս 10,2014 14:38

Խորհրդարանում, «հրաշալի քառյակի»`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», 12 կետերի հրապարակումից հետո, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ առկա պայմաններում անհրաժեշտ էր գործել միասնական գաղափարի շրջանակում և ժողովրդին էլ դարձնել այդ գործընթացի մասնակից ու գլխավոր երաշխավոր:

«Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց սպառեց իր միասնական օրակարգը: Սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում`նոր օրակարգի ձեւավորում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է և առաջին լուծումը նրա հեռացումն է, երկրում հաշվետու իշխանություն ձևավորելու մեջ է: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական համակարգ, և սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը`շնորհավորելով ժողովրդին` այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ սա նոր մշակույթ է քաղաքական դաշտում:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30