Լրահոս
Օրվա լրահոսը

Պատշաճ տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմը

Հունիս 10,2014 14:33

Մի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երևանում ամփոփող շիրիմը բարեկարգելու խնդրանքով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմին ծաղիկներ են խոնարհել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սրապյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:
Հատկապես մեծ են Անրի Սաբիի`Հայոց Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանը միտված ջանքերը, որոնց շնորհիվ էր նաև, որ 1987 թվականին Եվրախորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: 2011 թվականին Անրի Սաբին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով:

Անրի Սաբին իր կտակում ցանկություն էր հայտնել մահվանից հետո իր աճյունի մասունքներն ամփոփել Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում: Նրա մասունքները Երևանում ամփոփված են քաղաքային պանթեոնում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30