Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2013 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը՝ ԱԺ լիագումար նիստում

Հունիս 10,2014 14:31

Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշումը:

Հիշեցնենք, որ այս հաշվետվությունը նախորդ երկու շաբաթվա ընթացքում մանրամասնորեն՝ ճյուղ առ ճյուղ քննարկվել էր Ազգային ժողովի հանձնաժողովների նիստերում:

Այսօր պատգամավորներին բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նկատենք նաեւ, որ մինչ այս հարցին անդրադառնալը՝ Ազգային ժողովը բարեհաջող կերպով հաստատեց երեկ քննարկված երկու միջազգային պայմանագիր, որոնք հավաստում էին հերթական վարկերի ձեռքբերումը՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը (ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3):

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30