Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը հրապարակեց 12 պահանջները (Տեսանյութ)

Հունիս 10,2014 14:24

Քիչ առաջ խորհրդարանում, ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», վերջապես հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: Այն նաեւ պահանջ է`ուղղված իշխանություններին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մինչ բուն պահանջների հրապարակումն, ասաց, որ իրենք բավականին երկար են աշխատել այդ հայտարարության վրա. «Հաստատում ենք, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակն է հասունացել, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա: Քառյակն արձանագրում է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, քառյակը դարձել է հանրության ու իշխանությունների միջև միջնորդ: Մենք տեսնում ենք, որ կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ»:

Քառյակի 12 կետերն են.
1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին:
2. Վերանայել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը:
4. Կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը:
5. Գյուղատնտեսական վարկերը արտարժույթայինից վերածել դրամայինի:
6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը:
7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը:
8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը:
9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ:
10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով:
12. Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:

Աշնանը քառյակը կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարման ընթացքը`ըստ այդմ էլ հստակեցնելով հետագա գործողությունները:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30