Ֆուտբոլային վիճակագիրներն աշխարհի առաջնության շեմին զբաղված են ոչ միայն չեմպիոն հռչակվելիք ազգային հավաքականի անունը գուշակելով: Նրանց հետաքրքրում է ամեն բան, ինչն առնչվում է աշխարհի առաջնությանը, դրա կազմակերպիչներին ու գլխավոր գործող անձանց՝ ֆուտբոլիստներին:
Բրազիլիայի խաղադաշտերում հանդես են գալու հողագնդի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները, որոնք նաեւ ամենաթանկն են աշխարհում: Վիճակագիրները որոշել են նրանց լավագույն տասնյակը, որտեղ գները նշված են եվրոյով: Ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին (նկարում): Ահա նրանք:
1. Լիոնել Մեսսի, Արգենտինա, 120 մլն. եվրո
2. Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա, 100 մլն.
3. Նեյմար, Բրազիլիա, 60 մլն.
4. Էդինսոն Կավանի, Ուրուգվայ, 60 մլն,
5. Մարիո Գյոտցե, Գերմանիա, 55 մլն.
6. Անդրես Ինյեստա, Իսպանիա, 55 մլն
7. Լուիս Սուարես, Ուրուգվայ, 52 մլն.
8. Մեսութ Օզիլ, Գերմանիա, 50 մլն.
9. Սեսկ Ֆաբրեգաս, Իսպանիա, 50 մլն.
10. Խալկ, Բրազիլիա, 48 մլն:
Ա. Հակոբյան
Լուսանկարը` independent.co.uk-ի
Կարդացեք նաև