Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվում են դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն:
Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարումները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը: Այս պահին գյուղացիների մոտ է ժամանել գյուղապետի տեղակալը, ով հայտարարում է, թե ջրի հարցը պետք է լուծվի «Երևան Ջրի» կողմից. իրենք անզոր են այդ հարցը լուծել:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում
«Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:» – Եղբայր, լուրջ վախեցանք թե բան է պայթելու! Ինչ է եղել՜ – կամ կծեծեն, տուն կքշեն փարաքարցիներին, կամ էլ ջուր կտան: Կամ էլ կծեծեն, հետո կտան: Հնարավոր է նաեւ ծեծեն բայց ոչ մի բան էլ չտան: Իսկ ամենահնարավոր տարբերակն այն է որ չծեծեն ու ջուր էլ չտան: Թող գոռան ու կանչեն մինչեւ իրենք էլ զզվեն! Ըտենց բողոքներ ենք տեսել՜: