Այս պահին ավտոերթի մասնակիցները փակել են Լենինգրադյան փողոցը եւ հրաժարվում են շարժվել, քանի որ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում են շարժվել իրենց նախատեսած երթուղիով:
Ոստիկանները փակում են դեպի Կենտրոն տանող ճանապարհները, իսկ ավտոերթի մասնակիցներին դա դուր չի գալիս: Նրանք գտնում են, որ ոստիկանությունը խախտում է իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ավտոերթի մասնակիցները փողոցի կենտրոնում բանակցում են Արսեն Արշակյանի հետ: Պարոն Արշակյանը պարզաբանում է, որ ընդմիջման ժամ է, երթեւեկությունն ավելի ակտիվ է, իսկ ավտոերթի մասնակիցների քանակը շատ է ու կարող է խցանումների պատճառ դառնալ:
Կարդացեք նաև
Արդեն կան բերման ենթարկված ավտոերթի երեք մասնակից: Մյուսներն էլ նստել են փողոցի մեջտեղում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ