Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին. ներկա էր ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը

Հունիս 10,2014 13:14

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

ԱԺ նախագահը կարեւորեց Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ անհրաժեշտ համարելով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը եւ ընդլայնումը: Գալուստ Սահակյանի խոսքով` Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ հայ-ճապոնական համագործակցության հետագա զարգացման գործում մեծ նշանակություն ունեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումները եւ ձեռքբերված պայմանավորվածությունները: Երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու գործում ԱԺ նախագահը կարեւոր դեր վերապահելով խորհրդարանական համագործակցությանը` ընդգծեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը: ԱԺ նախագահը կարեւորեց 2015թ. Երեւանում դեսպանատուն բացելու Ճապոնիայի կառավարության որոշումը՝ նշելով, որ այն կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը: Նա ողջունեց Հայաստանում «Խաղաղության հուշաքարի» տեղադրման գաղափարը, որի բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 25-ին:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը նշեց, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, ինչին կնպաստի նաեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նա նույնպես բարձր գնահատեց Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա:
Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Ճապոնիայի արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30