Մարզահամերգային համալիրի հարեւանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից քիչ առաջ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները սկսել են ավտոերթ՝ ընդդեմ կարմիր գծերի ու արագաչափերի: Նրանք պահանջում են վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների, տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները՝ մինչեւ նոր կանոնակարգի հաստատվելը: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Արսեն Արշակյանը ավտոերթի մասնակիցներին հորդորեց չխախտել երթեւեկության կանոնները, որովհետեւ, հակառակ դեպքում, բոլոր խախտողները կտուգանվեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ