Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի հեռավոր շրջաններում անգլերեն լեզվի տարածման ծրագիր է իրականացնում

Հունիս 10,2014 12:58

Հունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար: «Նոր տեխնոլոգիաների միջոցով անգլերեն լեզվի տարածում հեռավոր շրջաններում» ծրագիրը նախաձեռնել և ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրականացում է այն:

Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի հեռավոր շրջանների անգլերեն սովորողներին, ովքեր իրենց տրամադրության տակ լեզուն սովորելու համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես չունեն, կամ էլ այդ միջոցները շատ սահմանափակ են: Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցն ավարտած մարզային համայնքներում բնակվող երիտասարդների համար, և իրականացվում է համացանցի կիրառմամբ ու ընտրված տեղի գրադարանների ու դպրոցների միջոցով: Դասընթացը 17-35 տարեկան այն երիտասարդների համար է, ովքեր ընդհանուր առմամբ, եթե բուհում չեն ուսանում կամ մասնավոր դասերի չեն գնում, ապա ուսուցչի հրահանգավորմամբ լսարանային պայմաններում անգլերեն սովորելու հնարավորություն չունեն: Լեզվական ուսուցումն ընթանալու է երկու ուղղությամբ՝ խոսակցական և գործարար անգլերեն: Շաբաթական կլինի երկու առցանց դաս և մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված են շուրջ 150 մասնակիցներ Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից և Գորիսից:

ԱՄՆ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30