Անաստաս Միկոյանի բազմաթիվ թոռներից հերթականը՝ Արթուր Միկոյանը, պապի արձանի տեղադրման օգտին բազմաթիվ փաստարկներ բերելով, հայտարարել է՝ Միկոյանի կենսագրության «սեւ» էջերը տարածողները «միամտաբար ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին»։ Սեւ էջեր ասելով՝ նկատի ունի 1937թ. Հայաստանում լրացուցիչ 1500 մարդու գնդակահարելու՝ Միկոյանի առաջարկությունը, 25 հազար լեհ զինվորականներին գնդակահարելու գործընթացին մասնակցելը եւ այլն։
Այն, որ դրանք հաստատված են արխիվային փաստաթղթերով, որոնք, ի դեպ, առաջինը հրապարակվել են ոչ թե Հայաստանում կամ Ադրբեջանում, այլ հենց իր հայրենիք Ռուսաստանում, Արթուր Միկոյանը, չգիտես ինչու, լռության է մատնում։ Շատ լավ գիտի, որ Ադրբեջանը Միկոյանին մրոտող ինչ փաստաթղթեր էլ ունենար, վաղուց կհրապարակեր։
Այլ բան է, որ մենք շատ փաստաթղթերի ծանոթացանք արձանի հետ կապված աղմուկից հետո, եւ դրանք պահպանվում էին Հայաստանի պետական արխիվում։
Այնպես որ, եթե ինչ-որ մեկը Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում, ապա դա հենց Միկոյանի այս թոռն է, որը Ադրբեջանին վերագրում է գերբնական հնարավորություններ, արխիվային նյութեր կեղծելու ունակություններ եւ հակառակը՝ բացարձակ անվստահություն է հայտնում Հայաստանի պատմագիրներին եւ Պետական արխիվին։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում