Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քոչարյանների վեճի մասին. Մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 10,2014 12:22

Ինչ վերաբերում է Շավարշ Քոչարյանին, ապա այստեղ, եթե մի կողմ թողնենք Վիկտոր Սողոմոնյանի պատասխան խոսքի լեքսիկոնը, որը հատուկ է իրեն եւ Ռ. Քոչարյանին, ապա մեծ հաշվով, ՀՀ փոխարտգործնախարարի մասին տեսակետը միանգամայն ճիշտ է։ Եթե Շավարշ Քոչարյանը գոնե մի կտոր արժանապատվություն ունենար, նա հենց սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մասին, անմիջապես պետք է հրաժարական տար, քանի որ իրեն համարում էր Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի թունդ կողմնակից։ Ավելի թունդը չկար։ Ոչ ոք նրանից ավելի համոզիչ չէր բացատրում, թե որքան լավ բան է Ասոցացման պայմանագիրը, եւ որքան անիմաստ՝ Մաքսային Միությունը։ Բայց ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ նույն թնդությամբ էլ լծվեց Մաքսայինին միանալու գործընթացին։
Բայց էլ ավելի ապշեցուցիչ է Շավարշ Քոչարյանի այն պնդումը, թե հայտարարելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, դրանով ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Եթե նույնիսկ սա է համարվում արդեն Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել, ապա մեր վիճակն արդեն օրհասականից էլ դենն է։ Թող Շավարշ Քոչարյանն ինքը հուշի, թե ինչ ասենք, որ հակառակորդի ջրաղացին ջուր չլցնենք։ Մեզ թվում էր, եթե հայտարարենք, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, ապա դա կլինի ջրաղացին ջուր լցնել։ Բայց ոչ, եւ հիմա մեզ հետաքրքիր է, իսկ Ղարաբաղի՝ անկախ պետություն լինելու մասին մտքերը ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30