Առաջադրվեց, օրինակ, Արա Բուդաղյանը: Արդյոք որեւէ քաղաքական ուժ փորձե՞ց նեցուկ լինել նրան: Չենք խոսում արդեն այն մասին, որ «որեւէ քաղաքական ուժ» պետք է սեփական նախաձեռնությամբ արդեն ակտիվորեն ներգրավված լիներ նախընտրական գործընթացներում: Լավ, 100 կամ 150 ընտրող ունեցող փոքրիկ գյուղում լուրջ չէ ակնկալել, ասենք, «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի ակտիվությունը, բայց գոնե քաղաքներում պե՞տք է ինչ-որ կերպ երեւա նաեւ ընդդիմադիր կուսակցությունների գոյությունը: Չէ՛, չի երեւում, դատելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից:
Դիցուք, Գորիսում կա դժգոհություն: Կամ սպասումներ: Ո՞ր քաղաքական ուժն է փորձել «տեր կանգնել» այդ դժգոհություններին, սպասումներին: Ինչպե՞ս: Տեղում առհասարակ որքանո՞վ ակտիվ են գործել: Թերեւս ակնհայտ է, չէ՞, որ ոչ մի կերպ: Հակառակ պարագայում, գոնե ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական համայնքապետերի մրցակիցները ոչ թե համատարած անկուսակցականներ կլինեին, այլ այս կամ այն ուժի ներկայացուցիչներ, գոնե նրանց աջակցությունը վայելող թեկնածուներ:
Այնպես չէ, ի դեպ, թե համեմատաբար մեծ քաղաքներում ընդդիմությունը երբեւէ հաջողության չի հասել: Հասել է: Եվ նման մեկ-երկու՝ ընդդիմության համար հաջողված օրինակ կարելի է բերել: Բայց, որպես կանոն, բանը այդքանով էլ ավարտվել է ու զարգացում չի ստացել:
Ավելին՝ հիմա, հատկապես փոքր համայնքներում, բանը զավեշտի է հասել: Ըստ օրենքի, ընտրությունները պետք է լինեն մրցակցային: Եվ ի՞նչ: Իսկ ոչինչ, ուղղակի գործող համայնքապետը առաջադրվում է իր կնոջ, հաշվապահի, տեղակալի, ակումբի պահակ Ժյուլվեռն Չիբուխչյանի կամ որեւէ մի այլ խնամի-ծանոթ-բարեկամի հետ: Պարզ է, չէ՞, որ երկրորդ թեկնածուն ուղղակի ձեւի համար է: Ընդամենը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում