Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթանում է Հայաստանի պուտինիզացիա. շվեյցարացի պատգամավոր. «168 ժամ»

Հունիս 10,2014 11:43

Դոմինիկ դե Բումանը Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր է և հայ-շվեյցարական բարեկամության պատգամավորական խմբի նախագահը։

– Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Նման պայմաններում իրատեսակա՞ն է հույս ունենալ, որ Դուք որևէ կերպ կարող եք նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։

– Իհարկե, դա չի կարող ուղղակիորեն ազդել կոնկրետ հայ-շվեյցարական հարաբերությունների վրա, առավել ևս, որ Շվեյցարիան՝ ինքը, Եվրամիության անդամ չէ։ Սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների այդպիսի խորացումը, այսպես ասենք, ժողովրդավարական էվոլյուցիայի տեսանկյունից, լավ բան չէ։ Այժմ ընթանում է Հայաստանի պուտինիզացիա։ Սա իմ անձնական կարծիքն է։

– Այս տարվա փետրվարին շվեյցարացիները հանրաքվեի միջոցով խստացրեցին միգրացիոն քաղաքականությունը։ Մասնավորապես, այսուհետ սահմանվելու է ներգաղթողների թվաքանակի վերին շեմ, այդ թվում՝ եվրամիության քաղաքացիների համար։ Դա արդյոք բացասաբար չի՞ ազդի հայ-շվեյցարական հարաբերությունների վրա, քանի որ տեղաշարժն ավելի է դժվարանում։

– Այդ օրինագիծը բուռն քննարկումների առարկա դարձավ Շվեյցարիայում, որովհետև օտարերկրյա ներկայությունն այստեղ բավականին մեծ է։ Բնակչության 40%-ն օտարերկրյա արմատներ ունի։ Մեծ խնդիրներ են ստեղծվում ինտեգրացիայի, ենթակառուցվածքների առումով։ Թերևս հենց այդ պատճառով շվեյցարացիները կողմ քվեարկեցին օրինագծին։ Մենք պետք է ամեն տարի թվաքանակ՝ ներգաղթողների թվի վերին սահման ֆիքսենք տարբեր ոլորտների համար։ Սակայն այժմ մեծ խնդիր է, թե այդ օրենքն ինչ մեխանիզմներով է կյանքի կոչվելու և վերահսկվելու, քանի որ ԵՄ երկրներից աշխատանքային միգրանտների մեծ հոսք կար դեպի Շվեյցարիա։ Իհարկե, Հայաստանը ԵՄ անդամ չէ, այն Եվրոպայի խորհրդի անդամ է։ Ձեր երկրի քաղաքացիների համար մուտքը եվրոպական երկրներ և, մասնավորապես,
Շվեյցարիա՝ առանց այն էլ դժվար է։ Պետք է ունենաք երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է կարճատև՝ տուրիստական այցելություններին, չեմ կարծում, թե խնդիրներ լինեն։

Զրուցեց Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30