Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Ինչո՞ւ պետք է ճնշումներ լինեն». «Հայկական ժամանակ»

Հունիս 10,2014 11:36

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին մի քանի հարց ուղղեցինք՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգից դարս գալու համար ներկայացվող դիմումների հետ։ Հիշեցնենք, որ մի շարք պետական մարմիններում աշխատակիցների դիմումները կա՛մ չեն ընդունվում, կա՛մ սպառնում են դիմում ներկայացնելու դեպքում ազատել աշխատանքից:

– Սերժ Սարգսյանի աշխատակազմում կան 147 աշխատակիցներ, որոնք ներառված են կուտակային կենսաթոշակային համակարգում, բայց նրանցից ոչ ոք դիմում չի գրել։ Սա նորմա՞լ եք համարում։
– Եթե չեն գրել, դա նորմալ է։ Մարդիկ ցանկանում են մաս կազմել այդ համակարգին։ Ես ինքս ընդգրկված եմ համակարգում, դիմում չեմ գրել, առանց որեւէ մեկի հորդորի կամ ճնշման։

– Բայց ցանկանո՞ւմ եք գրել։

– Ցանկությունները մի կողմ դնենք… Իհարկե, ցանկանում եմ մաս կազմել համակարգին։ Ես մտածում եմ հետեւյալը. այս համակարգում խնդիրներ կան ու դա ակնհայտ է, վաղ թե ուշ այս համակարգը իրեն սպառել է ու փոփոխության պետք է ենթարկվի։ Միջազգային փորձը նույնպես արդարացնում է իրեն։ Մինչ սեպտեմբերի 30-ը փոփոխություններ են լինելու, ճշտումներ կլինեն, դա էլ պատճառներից մեկն է, որ մինչ փոփոխությունը մաս կազմեմ համակարգին։

– Ճնշումների մասին լուրերը չե՞ն համապատասխանում իրականությանը։

– Ես այդտեղ որեւէ լուրջ բան չեմ տեսնում։ Ինչո՞ւ պետք է ճնշումներ լինեն։ Կան մասնավոր ձեռնարկություններում աշխատող մարդիկ, ովքեր մաս չեն կազմում համակարգին, կան նաեւ պետական համակարգում աշխատող մարդիկ, ովքեր մաս են կազմում։ Դա որպես աքսիոմատիկ ճշմարտություն չպետք է ընդունենք, տարօրինակ բան չկա։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30