Շուրջ մեկ տարի առաջ, Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել։ Կրակոցների «թիրախը» Տավուշի մարզի Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին եւ քրոջ տղան էին։ Ի դեպ, Բերդի քաղաքապետի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, միաժամանակ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է։
2014թ. ապրիլ ամսին քրեական գործն ուղարկվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ ե՛ւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ե՛ւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ժամանակին խոսքերը մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե այս կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, կատարվածը շփոթմունքի հետեւանք է։
Եվ այսպես, ինչ էր տեղի ունեցել, ովքեր էին կրկողները եւ ինչու էին ցանկացել սպանել Բերդի քաղաքապետի եւ ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարազատներին։
… «Կռիվ կինոյից» տուժել էր միայն քաղաքապետի քրոջ որդին։ Ինչպես հետո պարզվեց, կրակոցների հեղինակներն էլ եղել են Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը։
Այստեղ առաջանում է ամենաինտրիգային հարցը՝ եթե, ինչպես պնդում են Բերդի քաղաքապետն ու ՀՀԿ խմբակցության քարտուղարը, կատարվածը շփոթմունք է, ապա ինչո՞ւ էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան։ Մի՞թե շփոթմունքն այդքան «հաստատուն» է եղել, որ իրենց «թիրախին» հետապնդել են ընդհուպ մինչեւ շքամուտք։ Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում