Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միությունը եւ Ալիեւի նամակը

Հունիս 10,2014 14:58

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
եւ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը (ՀՀԿ):

Արամ Աբրահամյան.– Հասկանալու համար, թե ինչպիսի միություն ենք մենք մտնում կամ պատրաստվում մտնել, մենք պետք է հասկանանք` ի՞նչ է ասել Նազարբաեւը եւ ինչի՞ համար:

Արամ Կարապետյան.- Փաստորեն Նազարբաեւը ոչինչ չի ասել, Նազարբաեւը ընթերցել է Ալիեւի նամակը, որն ուղղված է եղել 3 նախագահներին: Քաղաքական իմաստով հասկանալի է, թե ինչ է ուզում Ալիեւը, բայց իրավական առումով` այն, ինչ ընթերցել է Նազարբաեւը, գոյություն չունեցող բանի մասին է: Ինչ է նշանակում՝ Հայաստանը Ղարաբաղով պատրաստվում է ինչ-որ տեղ ընդունվել, Ղարաբաղը ոչ մի տեղ մինչեւ այսօր չի ընդունվել իրավական առումով, ոչ մի անգամ նմանատիպ խնդիր չի ծագել, Հայաստանն ունի իր ճանաչված սահմանները, Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասը չի հայտարարված, Սահմանադրության մեջ չի մտցված: Այսինքն՝ իրավական առումով որեւէ խնդիր չկա: Նազարբաեւը կատարել է քաղաքական պատվեր, դա Ալիեւի խնդիրը չէ:

Ա. Ա.- Ո՞րն էր Նազարբաեւի դրդապատճառը` Թուրանական համերաշխությո՞ւնը, Ալիեւին հաճոյանա՞լը, թե՞ դա Պուտինի խաղն էր:

Կարեն Ավագյան.– Իրականում` առ ոչինչ էր այդ նամակը, ես համաձայն եմ՝ տեխնիկական եւ բովանդակային առումով որեւէ նշանակություն չի կարող ունենալ այդ նամակը: Ընդամենը 2-3 տեխնիկական խնդիր կար, դրա մասին Հայաստանի նախագահն էլ ասաց` միությանը անդամակցելու հետ կապված, որը որեւէ կապ չունի հնչեցրած նամակի եւ այն ամենի հետ, ինչին այսքան մեծ արձագանք ենք տվել ու քննարկում ենք: Իրականում ավելի շատ մեր ներքին լսարանում մեծ արձագանք ստացավ, քան այն սեղանի շուրջ, որտեղ հնչեցվեց: Երեւի թե մենք սովոր ենք գտնել խնդիրներ, ուռճացնել եւ փորձել դրա մեջ լուծումներ փնտրել, մեղավորներ, հետո պաշտպանություն գտնել:

Ա. Ա.– Ի՞նչ պատվեր էր կատարում, ո՞ւմ պատվերը:

Ա. Կ.- Ես կարծում եմ, որ Նազարբաեւը հիմա կատարում է արեւմտյան որոշակի հատվածի պատվերներից մեկը: Ինչո՞ւ: Դուք ասացիք` թուրանական: Իզուր չէ, որ դրանից հետո Թուրքիայում թրքալեզու պետությունների հավաք էր, որին ջերմորեն մասնակցում էին Ալիեւը, Նազարբաեւը, Դավութօղլուն, Էրդողանը, Գյուլը եւ այլն: Կա համաթուրանականության խնդիր, դա երրորդ ճակատն է, որ Արեւմուտքը բացում է, դա համաթուրանական ճակատն է, որ հասնելու է մինչեւ Չինաստան: Մեզ համար դրական երեւույթ չէ, դա երրորդ ճակատն է ոչ միայն Ռուսաստանի դեմ, այլեւ չինա-ռուսական դաշինքի համար, առաջին ճակատը բաց էր մինչ այդ եւ գնում էր Մերձբալթիկայում, Կալինինգրադում, երկրորդ ճակատը Ուկրաինան է, որը բացվել է հիմա, եւ դրան կգումարվի ռումինա-մոլդովական խնդիրը, երրորդ ճակատը` ցավոք սրտի, մեզ համար շատ ցավալի փաստ. դա թուրանական խնդիրն էր, որ երկար ժամանակ գնում էր, երեւացող չէր, լատենտ, հիմա բացվեց ավելի մեծ, եւ դրան գումարվում են Նազարբաեւի եւ Ալիեւի փոխհարաբերությունները, դրան գումարվում են այն ամենը, ինչ մենք խոսել ենք արդեն ներքին լսարանի համար, բայց գլխավոր, մեծ թեման երրորդ ճակատն է:

Կ. Ա.– Ամեն դեպքում` Եվրասիական միությանը փաստացի Հայաստանի հնարավոր անդամագրումը ազդել է Ադրբեջանի վրա, այսինքն` մենք «ներվին» ենք կպել Ադրբեջանի, եւ դա միանշանակ կարելի է ձեռքբերում համարել: Ինչքան էլ մենք ասում ենք` Եվրասիական միության մեջ չի լուծվում Ղարաբաղի հարցը, բայց ամեն դեպքում Եվրասիական միությունը նպաստելու է Ղարաբաղի հարցի լուծմանը, ամենաբարձր մակարդակներով հնչեցվելու է: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի այդպիսի ռեակցիան է, որը փաստացի բոլոր հնարավոր մեթոդները օգտագործել է, ընդհուպ մինչեւ նամակը եւ նամակի ընթերցումը, եւ սա Հայաստանի դիվանագիտության մեջ հաջողություն է: Այսինքն՝ երբ է Ադրբեջանը պատասխան քայլեր սկսում դիվանագիտական հարթակներում, երբ որ ինքը մնացած բոլոր հարթակներում հասկանում է, որ տանուլ է տվել, նաեւ դրա ապացույցն է լարված իրավիճակը սահմանի վրա: Այսինքն՝ դիվանագիտության մեջ հստակ երեւում է, որ Ադրբեջանը թուլացել է, տանուլ է տալիս, հայկական դիրքորոշումները ավելի հասկանալի են այսօր միջազգային հանրության համար, դրա համար տարբեր ճանապարհներ են փնտրվում, որպեսզի հնարավորինս բերեն ստատուս քվոյի:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30