Հենց որ Ազգային ժողովը որոշում ընդունեց, ըստ որի՝ հնարավոր է հետ կանգնել կուտակային կենսաթոշակից, «Առավոտի» բոլոր երիտասարդ աշխատողները մեկ մարդու նման դիմումներ գրեցին եւ հետ ստացան ապրիլի համար հաշվարկած «կուտակային» գումարները` «ոչ մի ավելորդ կոպեկ պետությանը» կարգախոսով: Որովհետեւ նրանք համոզված են, որ այդ փողը իրենց փողը չէ, որը նրանք կստանան տասնամյակներ հետո, նրանք վստահ են, որ դա գնում է պետությանը, որը մեր քաղաքացիները նույնականացնում են իշխանության հետ:
Եվ այնպես չէ, որ այդ նույնականացման համար հիմքեր չկան` մենք իսկապես չգիտենք, թե որ պահին որ իշխանավորը ձեռքը կմտցնի պետության գանձարանը եւ որքան այնտեղից կվերցնի: Կուտակայինը հայաստանցիների մեծ մասը (այդ թվում` 1974 թվականից հետո ծնված «Առավոտի» աշխատակիցները) ընկալում են որպես հավելյալ հարկատեսակ, որը ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ ուզում են փաթաթել նրանց վզին:
Ես խնդիր չունեմ որեւէ մեկին բացատրելու կուտակային համակարգի առավելությունը: Որպես սեփականատեր ես խնդիր ունեմ, որ իմ աշխատողները արդյունավետ աշխատեն, իսկ նրանք ավելի լավ արդյունքի կհասնեն, եթե ստանան, ասենք, 200.000 դրամ, ոչ թե 190.000` ամեն ամիս զրկվելով 10.000-ից` իրենց համար անհասկանալի հիմնավորումներով: Ես, հետեւաբար, որպես գործատու շահագրգռված եմ, որ պարտադիր կուտակայինը չգործի, որ մարդիկ ավելի շատ փող ստանան, ավելի լավ աշխատեն, եւ նրանց տրամադրությունն էլ այդ կորցրած 5 տոկոսի պատճառով չփչանա:
Վստահ եմ, որ նույն կերպ է մտածում ցանկացած մասնավոր կամ պետական հիմնարկի ղեկավար, եթե, իհարկե, նա չունի բնածին սադիստական հակումներ: Դպրոցի տնօրենը չի՞ ուզում, որ իր ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանա, լավ տրամադրությամբ գա աշխատանքի եւ իր գիտելիքները փոխանցի երեխաներին: Բայց նա ուզում է նաեւ մնալ տնօրենի պաշտոնում: Իսկ դրա համար նրան պետք է Հանրապետականի կրծքանշան եւ «վերեւից» եկող հրահանգների անվերապահ կատարում:
Կարդացեք նաև
Հրահանգը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. ձեւ անել՝ իբր ուսուցիչներն այնքան խանդավառված են կուտակային կենսաթոշակի գաղափարով, որ դիմումներ չեն գրում դրանցից հրաժարվելու նպատակով: Գործնականում դա բացառված է` համընդհանուր անվստահության մթնոլորտում մարդիկ չեն ցանկանա իրենց գումարներից կամավոր հրաժարվել:
Կուտակայինից հրաժարվելու դիմումներին խոչընդոտում են ոչ միայն դպրոցներում, այլեւ պետական բազմաթիվ այլ հիմնարկներում, ինչպես նաեւ խոշոր ձեռնարկություններում, որոնք «դե յուրե» մասնավոր են, իսկ իրականում` «պետական», այսինքն` իշխանական:
Բայց ես հատուկ առանձնացրեցի դպրոցները, որովհետեւ դրանք, հասկանալի պատճառներով, շատ կարեւոր, ռազմավարական հիմնարկներ են: Եվ հենց դպրոցների, դրանց տնօրենների, ուսուցիչների հետ են անխիղճ վարվում` թե ընտրությունների ժամանակ եւ թե հիմա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմավարական (ընտրախախտումները ապահովելու հարցում) ռեսուրսների ցուցակում էն նաեւ՝
բուժ.աշխատողների այն հատվածը,որոնք պետական աջակցություն էն ստանում՝օրինակ շտապ օգնության ծառայությունը ( անձամբ տեղյակ էմ )։
Մենք շատ լավ էլ գիտենք, թէ որ պահին և որ իշխանավորը ձեռքը կմցնի և կվերցնի այդ գումարը,ասեմ ավելին, դրա կարիքը նույնիսկ չկա,քանի որ գումարները փոխանցվելու են նրա գրպանը:Թե չէ հոդվածից այնպիսի տպավորություն ես ստանում,որ մարդիկ ոչ թե այսօրվա իշխանություններին չեն վստահում,այլ ուղղակի չգիտեն թե վաղը ինչ իշխանություն կգա և իրենք նորից կհայտնվեն խաբված վիճակում:Բացի վստահությունից,մարդիկ գերադասում են այսօր ծախսել իրենց գումարը,չէ որ պետությունը մարդկանց,իրենց գումարի դիմաց ավելի մեծ գումար է առաջարկում, այսինքն նա ասում է ես ներդրումկանեմ փող կաշխատեմ և ետ կվաերադարձնեմ քեզ:Մարդիկ էլ ասում են ավելի լավ ա այս գումարը ես ինքս ներդրում կատարեմ,և էլ ավելի լավ ապահովեմ իմ ծերությունը:Ներդրում ասելով նկատի ունեմ և սեփական առողջությանը ավելի լավ նաեմ,կամ երեխաների ուսումը օժանդակեմ:Ինչի ա Սերժ Սարգսյանին թվում թե նա կարող է ավելի լավ ներդրում կատարել,քան թե ես?Ու եթե դա այդքան լավ բան է ու Սերժ Սարգսյանը կախարդական փայտիկով հազարապատկելու է իմ գումարը,ինչու իշխանությունները հրաժարվեցին համաշխարհային բանկից վարկ վերցնելուց,թող վերցնեն հազարապատկեն և բաժանեն մեր ժողովրդին,մի գուցե վստահությունը մի փոքր բարձրանա:
Նորմալ երեվույթ է. Ամեն ոք գործում է ըստ իր շահի. Արհեստական խոչնդոտներ կան ամենուր. Պետք է միայն լավ նայել. Դրանք կարող են լինել ադմինիստրատիվ , բայց նաեվ հոգեվոր, առեվտրային, արդարադատական ասպարեզ , մասնագիտական եվ այլն. Մարդը ինքըպետք է հասկանա , տեսնի եվ հաղթահարի ճիշտ ճանապարհով . Ցավոք շատերը կուլ են գնում բնագավառից անտեղիակ լինելով կամ էլ իրենց անզոր համարելով հաղթահարելու խոչնդոտները.
Համաձայն եմ Արամի հետ այն առումով, որ թոշակային վճարումները պիտի լինեն ոչ թե պարտադիր կամ պարտադրված, այլ խրախուսող ու համոզիչ: Աշխատում եմ արտասահմանյան հիմնարկում և հաճույքով վճարում եմ 7%: Ինչու՞:
ա) Հիմնարկը մուծում է լրացուցիչ 16% !!
բ) Ցանկացած պահի կարող եմ ետ վերցնել գանձված գումարը և հրաժարվել կուտակայինից:
Կա՞ մեկը, ով կհրաժարվի այսպիսի գրավիչ պայմաններից: Մինչդեռ «պարտադիրի» դեպքում առաջանում են շատ հիմնավոր կասկածներ:
Իսկ կուտակային կենսաթոշակը ես նմանացնում «էշ մի սատկի , գարուն կգա ,դվայնոյ պորցիա յոնջա կուտես» ի հետ.
Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլոր մեծության չինովնիկներին հրահանգված է իրենց պահվածքով ցուցադրել ” մեր դեմ խաղ չկա”: Լինի դա կուտակային,կարմիր գծեր,դանակահարություն,լրագրողին վիրավորոլ կամ կրակոցներ:Այս ցինիզմի հետևում երևում է Մ.Մ. ուրվականը,որի ճարտարապետը ընտրել է կառավարման այս մոդելը: Դե մերոնք էլ նույնությամբ կրկնում են царь-ին:
Савершенно верно, дарагой ти мой таваришч. Будем абшатса на радном и лубимом язике.
`… «Առավոտի» բոլոր երիտասարդ աշխատողները… «ոչ մի ավելորդ կոպեկ պետությանը»…`
Պետությունը՝ սրբություն է, սրբապիղծները քեֆ են անում, երբ նրանց զոհին պաշտպանող մարդ քիչ կա:
Մեր երիտասարդությունը՝ ազգի սրբությունն է, մեր անմակարդակ կառավարությունները քեֆ են անում, երբ երիտասարդությանը պաշտպանող մարդ քիչ կա:
Եթե հնարավոր է չմուծել,իհարկ է Չպետք է մուծվի,որովհետև 20-25 տարվա ընթացֆում այդ գումարները կանհայտանան,կարժեքազրկվեմ,կամել թոշակի անցման տարիքը կբարձրացնեն 75-80 տարեկանի,որպիսի հազվագույտ մարդիկ միայն կստանան,այնել մի երկու տարի և այս ձևով կլուձեն թոշակառուների պռոբլեմը հեռավոր ապագայում և քանի որ,երեխաների թիվը պակասել է վերջին 20-25 տարվա ընթացֆում,այս պարտադիր կուտակայինի միջոզով ցանկանում են գունար հավաքել և վճարել այսորվա թոշակառույին:
Իհաևկե ինչ որ ուրիշ խնդիր ունեին լուծելու “իշխանությունները” :Հաստատ նրանք մեր ապագայի մասին չէին մտածում:Տիգրան Սարգսյանը մինչև պարտադիրին անցնելը, մի հարցազրույցում այսպես խոսեց արտասահմանից եկող տրանսֆերների մասին:նա ասաց,- մարդիկ,որ փող են ուղարկում իրենց բարեկամներին ավելի լավ է մեր ինչ որ ֆոնդերին փոխանցեն,մենք այդ գումարները դնենք շրջանառության մեջ և հետո ինչ որ կերպ տանք այդ ազգականներին:Մի լռիվ աբսուրդ բան էր խոսում ,այսինքն հրամայվել էր Տիգրան Սարգսյանին հավելյալ գումարներ ճարել ինչ գնով որ ուզում է լինի:Դե հետո Տիգրան Սարգսյանը կանգ առավ պարտադիր կուտակայինի վրա,քանի որ արտասահմանից փող ուղարկողների վրա ազդելու լծակներ չուներ:
Կարծես վատ բան չէի գրել, ինչու չկա
Բերեմ մի օրինակ այն ասիական երկրից, որտեղ աշխատում եմ գիտության բնագավառում: Գիտաշխատողները մուծում են կուտակային ֆոնդին կամ նման մի ֆոնդի: Երբ նրանք հասնում են թոշակի տարիքի, կամ պարզապես տեղափոխվուն են այլ երկիր, եթե արտասահմանցի են, համալսարանը կամ ակադեմիան վերադարձնում է մուծված գումարը`կրկնապատկելով այն: Եվ չկան անհեթեթ քննարկումներ, դատարկ բառեր: “Առ քո տվածից 2 անգամ շատ`գնա, շառդ քաշի”: Պարզ, հասկանալի: