Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Որպես կոալիցիոն անդամ, մենք կաշկանդված ենք եղել եւ կողմ կամ դեմ ենք քվեարկել». «Հրապարակ»

Հունիս 10,2014 10:28

Հատված ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ հարցազրույցից:

– Նախկինում իշխանություն լինելու՝ այսպես ասած, պիտակը ձեզ չի՞ կաշկանդում լիարժեք ընդդիմություն դրսեւորվելու հարցում։ Չէ՞ որ, երբ իշխանություն էիք, լրիվ այլ դիրքորոշում ունեիք տարբեր հարցերի շուրջ։

– Չէ, էդպիսի մոտեցում չկա, սկզբունքորեն այն օրենքները, որոնք ՕԵԿ-ի համար ընդունելի են, մենք դրան կողմ ենք լինում, ուզում է՝ իշխանությունը բերի, ուզում է՝ ընդդիմությունը բերի։ Այո՛, եղել են էնպիսի նախագծեր, որոնք, որպես կոալիցիոն անդամ, մենք կաշկանդված ենք եղել եւ կողմ կամ դեմ ենք քվեարկել։ Ազնվորեն ասելը ամենաճիշտ բանն է։ Եվ եթե ես կոալիցիայի մեջ անեի ճիշտ հակառակը, Դուք ինձ կասեիք՝ «կոալիցիայի անդամ ա, դավաճանում ա գործընկերոջը, հակառակն ա անում»։ Մենք ազնիվ ենք եղել։

Բայց սկզբունքորեն չի եղել էնպիսի խնդիր, որ մենք բացարձակապես սկզբունքորեն որոշակի խնդիրներ էնպես լինեին, որ մենք զգայինք, որ
պետության ու ժողովրդի դեմ ա, ու մենք գնայինք առաջ։

– Բա գազային պայմանագրերը, հայ-ռուսական համաձայնագիրը, որ մեծ աղմուկով ու քննադատությամբ ընդունվեցին անցյալ տարի դեկտեմբերին նաեւ Ձեր քվեարկության պատճառով։ Ձեր սկզբունքներին համահո՞ւնչ էին։

– Գիտե՞ք ինչ, էստեղ մոտեցումների խնդիր կա, մոտեցումների եւ տեսակետների, սկզբունքային էդպիսի խնդիրներ չեն եղել։ Բայց ես ասացի
ի սկզբանե, որ՝ այո, կային նախագծեր, որ, իսկապես, կաշկանդված ենք եղել որպես կոալիցիոն գործընկեր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Եվ եթե ես կոալիցիայի մեջ անեի ճիշտ հակառակը, Դուք ինձ կասեիք՝ «կոալիցիայի անդամ ա, դավաճանում ա գործընկերոջը, հակառակն ա անում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30