Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Մեզ մայիսի 29-ին տշեցին այնտեղից, բայց մենք նորից ասում ենք` ուզում ենք մտնել. «168 ժամ»

Հունիս 10,2014 10:22

«Երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցի շուրջ` Գրիգորյանը նշեց` եթե Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ միասին միանար այդ կառույցին, Հայաստանի անդամակցությունն իմաստ կունենար, բայց եթե Ղարաբաղը չի միանում, մենք այնտեղ անելիք չունենք:

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ կարող է դրվել, քանի որ Մոսկվան այժմ փորձում է սիրաշահել Ադրբեջանին: Վերջինը, Ս. Գրիգորյանի կարծիքով, Ռուսաստանին «տալու բան ունի»` ի տարբերություն Հայաստանի, իսկ Հայաստանը այլևս հետաքրքիր չի Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանին է հանձնել իր վերջին խաղաքարտը. «Մեզ մայիսի 29-ին տշեցին այնտեղից, բայց մենք նորից ասում ենք` ուզում ենք մտնել, դրանից հետո պարզ է, որ դու այլևս արժեք չունես»:

 

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30