Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, թե իրականությանը չեն համապատասխանում Նուբարաշենի բնակիչ, Սուսաննա Հովհաննիսյանի պնդումները, թե իրեն առաջարկել է որդուն համոզել, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը որդին իր վրա վերցնի:
«Ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում, թողեք քննությունն ավարտվի, ամեն ինչի պատասխանը կլինի…հնարավոր չէ, ես ինձ նման բան թույլ չեմ տա»,- Aravot.am-ին ասաց պարոն Օսիպյանը՝ նաեւ հերքելով, թե Սուսաննա Հովհաննիսյանի ավագ որդուն իր մոտ է կանչել:
Մեր հարցին, թե տուժողի ծնողները ակնկալիքներ ունեն բուժման ծախսերի առումով, օգնելու վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞ք, ինչ-որ բա՞ն եք խոստացել, ասաց. «Ես զբաղված եմ, ներողություն ես հեռախոսը դնում եմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ