Նուբարաշենի բնակիչ Գոհար Կարապետյանի պատմելով, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հունիսի 1-ին՝ եղբորորդու մասնակցությամբ վիճաբանությունից հետո շատ լարված է եղել:
«Մենք՝ Սուսանի հետ (Սուսաննա Հովհաննիսյանը՝ վիճաբանությանը վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը) գնացինք Վալերի Օսիպյանի ծնողների տուն: Վալերի Օսիպյանը հեռախոսը ձեռքին խոսում էր՝ հա, հա, մի րոպե, չէ, Սեթոն չի եղել, Սուսաննան հարցրեց՝ բա ո՞վ է եղել, պատասխանեց՝ Սաքոն է եղել: Սուսաննան ասաց՝ չհասկացա, հանկարծ ձեր երեխու կեղտերը իմ երեխու վրա չփաթաթեք: Նա անընդհատ մտնում էր սենյակ, խոսում ու դուրս գալիս; Դուրս եկավ ու ասաց՝ տիկին Սուսաննա, եթե Սարգիսը լինի, ես ձեզ կօգնեմ: Ես ձեզ կօգնեմ, հանգիստ եղեք, կօգնեմ, մի քանի անգամ կրկնեց ու բացատրեց, որ պարզապես Սեթոյի՝ իր եղբոր որդին լինելու հանգամանքը իրեն կխանգարի օգնել»,- Aravot.am-ին պատմեց Գոհար Կարապետյանը:
Նրա խոսքով, Վալերի Օսիպյանի մայրն էլ է միջամտել զրույցին՝ բացատրելով, թե «պետերը որդու վրա կխոսեն». «Վալերի Օսիպյանն էլ հարցրեց՝ ի՞նչ: Ասաց՝ դե պետդ էլի հանկարծ քո վրա չխոսի է: Օսիպյանը պայթեց՝ մամա պետը ո՞վ է, պետը ես եմ, ես էլ եմ պետ, ո՞վ կարա ինձ բան ասի»:
Տիկին Կարապետյանի խոսքով, այդ օրը պարոն Օսիպյանենց տանը մյուս սենյակում Սեթոն էր բարձր տոնով խոսում, իրեն միայն լսելի է եղել՝ ինչպես է Սեթոն ասում՝ ես եմ, ես եմ արել: Որ տիկին Կարապետյանն ավելի շատ բան լսի ու հասկանա, խնդրել է պարոն Օսիպյանի մորը հեռուստացույցի ձայնը իջեցնել, բայց վերջինս հակառակն է արել՝ էլ ավելի բարձրացելով ձայնը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դատարանը որոշեց’ դանակահարվածին դատել խուլիգանական արարքի համար,ինքնապաշտպանության նպատակով դանակահարողին վճարել նյութական փոխհատուցում (չարակամ հարևանների կողմից) որպես բարոյական վնաս:
Կեցցե՜ աշխարհի ամենաարդար դատարանը: