Այսօր «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա տաղավարում նշվեց Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհի ծննդյան օրը:
Չնայած, որ Թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է,սակայն հիմնականում այն նշվում է հունիսին, քանի որ այս ամսին եղանակային պայմաններն առավել բարենպաստ են բացօթյա հանդիսությունների համար:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը նշեց, որ Բրիտանական դեսպանատունը Թագուհու ծննդյան օրն օգտագործել է որպես առիթ՝ բրիտանական ապրելակերպը ներկայացնելու համար:
Տիկին դեսպանը հայերենով շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Նորին մեծություն թագուհու ծննդյան օրը իրենց հետ նշելու համար:
Կարդացեք նաև
«Ես պատիվ եմ ունեցել թագուհուն հանդիպել մայիս ամսին ու հայտնել եմ, թե ինձ համար ինչ մեծ պատիվ է աշխատել Հայաստանում»,- ասաց նա:
Դեսպանը հավելեց, որ չնայած թագուհին ութսունութ տարեկան է, սակայն շարունակում է քրտնաջան աշխատել: «Բոլորդ հիշում եք, թե ինչպես օլիմպիադայի ժամանակ Թագուհին Ջեյմս Բոնդի հետ թռավ ինքնառիթից՝ հանուն իր երկրի»,- ասաց տիկին Լիչը:
Հանդիսությանը ներկա էին դիվանագետներ, հասարակական-քաղաքական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ