Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը եղբորորդու դանակահարության գործով ոստիկանություն է կանչել Նուբարաշենի բնակչին

Հունիս 09,2014 22:54

Հունիսի 1-ին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը շարունակում է պնդել Օսիպյանի առաջարկության մասին:

Սարգիսի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, պնդում է, որ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է  համագործակցել, համոզել որդուն, որ դանակահարությունն իր վրա վերցնի.  «Տիկին Սուսաննա ձեր տղան՝ Սաքոն, թող վերցնի իր վրա, ես կօգնեմ, նա իմ եղբորորդին է, իմ ազգականն է, նրան չեմ կարող նրան օգնել»:

Տիկին Հովհաննիսյանի պատմելով, իր հարեւանուհին՝ Գոհար Կարապետյանը  նույնպես ներկա էր, երբ Վալերի Օսիպյանն իրեն  նման բան առաջարկեց ու հետո այդ մասին նրա հարեւանուհին պատմել է փոխոստիկանապետի եղբորը. «Գոհարն ասում է՝ եղբայրդ իմ ներկայությամբ Սուսաննային նման բան առաջարկեց, ասում է՝ եղբայրս կուտ է տվել, ես էլ եմ աշխատել էդ համակարգում, էդ մեր կուտ տալու ձեւերն են»:

Նա Aravot.am-ին նաեւ պատմեց, որ հունիսի 2-ին էլ Վալերի Օսիպյանը իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով, իր ավագ որդուն է ոստիկանության կենտրոնի բաժին հրավիրել եւ իր մորաքրոջ տղայի հետ, որը նախկին ոստիկան է, ուղարկել վիճաբանությունից տուժող Վանուշ Ալեքսանյանի մոտ՝ հիվանդանոց՝ համոզվելու, որ իրեն Սեդրակն է դանակահարողը եղել. «Խանութում էի, երբ  Վալերի Օսիպյանը զանգեց, իմ հեռախոսահամարն էր ուզում, վաճառողուհին էլ ասաց՝ Սուսանն էստեղ է ու փոխանցեց հեռախոսն ինձ: Օսիպյանը պահանջեց ավագ որդուս հեռախոսահամարը, տվեցի, զանգեց ու իր մոտ կանչեց տղայիս ու ուղարկել է հիվանդանոց: Էնտեղ տուժածի բոլոր հարազատներն էլ ասել են՝ ձեր Սեթոն է դանակահարողը եղել»: Նա ասաց, որ որդին Օսիպյանի հետ հանդիպման մանրամասներն իրեն չի պատմել:

Տիկին Հովհաննիսյանը պնդում է ՝ ինքը մինչեւ վերջ բողոքելու է եւ արդարությունը վերհանելու է. «Եթե տուժող տղայի ծնողները չբողոքեն, ես իմ տան պատվի համար եմ բողոքելու: Մինչեւ վերջ գնալու եմ: Իմ տղան ընդամենը եղել է միջնորդ, որը բաժանել է վիճաբանությունը: Թող չփորձեն իրենց եղբորորդու արածը բարդեն իմ երեխայի վրա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները շուտով` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30