Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի և Հեղինե Բիշարյանի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում ամրագրվեց երկու կողմերի պատրաստակամությունը ընտրական բարեփոխումների` մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական օրակարգի ձևավորման հարցում:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ` կապված ընտրական բարեփոխումների` մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ: