Ադրբեջանցի երգչուհի Բրիլիանտ Դադաշևան որոշել է «Հաքքին.ազ» լրատվականին դատի տալ այն բանի համար, որ նրան մեղադրել են «հայերի ձեռքից մրցանակ ստանալու մեջ»:
Բանն այն է, որ «Big Apples Music Award»-ը Դադաշևային մրցանակ է շնորհել ստեղծագործական աշխատանքում հաջողության հասնելու համար: «Հաքքին.ազ»-ի հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ մրցանակաբաշխությունը պատկանում է ամերիկահայերին, և ծավալուն հոդված էր գրել՝ մեղադրելով երգչուհուն հայերից մրցանակ վերցնելու համար:
Դադաշևան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Հաքքին.ազ»-ը դատարանի առջև պատասխան է տալու ԱՄՆ-ում իր հաջողությունը սևացնելու և իր մասին հերյուրանքներ տարածելու համար. «Փառք աստծո, մենք ապրում ենք իրավական պետությունում», – գրել է նա:
Լրատվականի խմբագիր Էյնուլա Ֆատուլաևան հայտնել է, որ ինքն ուրախ է երգչուհու այդ որոշման համար. «Մենք ուրախ ենք Բրիլիանտ Դադաշևայի այդ որոշման համար: Դա մեզ հնարավորություն կտա ևս մեկ դաս տալ երգչուհուն, որպեսզի նա այլևս երբեք մրցանակներ չստանա հայերի ձեռքից», – ասել է խմբագիրը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ