Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սլավյանսկի «քաղաքապետը» խոստովանում է՝ իրենք պարտության եզրին են. elise.com.ua

Հունիս 09,2014 21:31

Սլավյանսկի ինքնահռչակ քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը իր մամուլի ծառայության միջոցով «elise.com.ua»  լրատվականին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ հայտնել է իրենց անօգնական վիճակի մասին և դժգոհել չեչեն զինյալներից:

«Սլավյանսկի թանկագին բնակիչներ: Քաղաքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Ռուսները չեն կատարել իրենց խոստումը. օգնել մեզ, եթե Կիևի խունտան ռուսների ցեղասպանություն սկսի», – հայտնել է Պոնոմարյովը՝ նշելով, որ Կիևի ուժերը վերացրել են իրենց զինյալների մեծ մասին և անջատական ուժերը խիստ սահմանափակ է, – «Փոխանակ մեզ զորքով օգնեն, Ռուսաստանը մեզ օգնում է չեչեն վարձկաններով, որոնց անհնար է կառավարել: Նրանց հիմնական նպատակը դիակապտությունն է»:

Աֆղանստանի պատերազմի վետերանը նշել է, որ խոսակցություններ կան, թե այն չեչենները, որոնք կապ չունեն իրենց հետ, ուզում են հրդեհել քաղաքը.

«Բնակիչներին խնդրում եմ հնարավորության դեպքում հեռանալ քաղաքից, քանի որ հավանական է, որ Կադիրովականները (Չեչնիայի նախագահ) կիրականացնեն իրենց ծրագիրը», – ասված է հաղորդագրության մեջ:

Լրագրող Անատոլի Շարիի հետ հարցազրույցում Պոնոմարյովը հայտնել էր, որ իրենց զինված խմբավորումների մեջ ընդգրկված են նաև չեչեններ, սակայն նրանք Ռամզան Կադիրովի զորքերից չեն: Նա ավելացրել էր, որ իրենց ստորաբաժանումներում առկա են նաև հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ ևս:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30