Հաղթանակի օրվա առթիվ ստացված մսից արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գրանցվել էր սննդային թունավորում:
Չնայած մեր աղբյուրները պնդում էին, որ 20-ից ավելի կին դատապարտյալներ են թունավորման նախանշաններով դիմել հիմնարկի բուժծառայություն, սակայն պաշտոնապես հաստատեցին 7-ի համար:
Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ հարուցվել է քրեական գործ:
Բացատրություններ էին վերցվել բոլոր թունավորվածներից: Նախնական վարկածներից մեկն այն էր, որ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը միս է ուղարկել ՔԿՀ, որն էլ պատճառ էր դարձել փսխումների, ջերմության բարձրացման, հոսպիտալացման:
Կարդացեք նաև
Բացատրություն տվածների մեջ եղել են կանայք, որոնք ասել են, թե իրենք միս չեն օգտագործել, մի քանիսը պնդել էին, թե պեպսի են խմել, դրանից հետո է նկատվել վերոնշյալ ախտանիշները: Այդպես էլ չի հաստատվել, որ թունավորման պատճառը հիմնադրամի միսն է եղել, բայց մի բան հաստատ է, որ տեղի է ունեցել սննդային թունավորում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ