Հայերը Սլավյանսկում ռուսամետ ուժերի կազմում կռվում են Ուկրաինայի կառավարական ուժերի դեմ, այս մասին «112.ua» լրատվական գործակալությանն ասել է Սլավյանսկի ինքնահռչակ քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը:
«Մենք ունենք չեչեններ, բայց դրանք [Չեչնիայի նախագահ] Ռամզան Ախմատովիչի ստորաբաժանումները չեն… Մենք միշտ ուրախ ենք մեզ մոտ կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ տեսնել: Մեզ մոտ ամեն տեղից էլ կան: Ե՛վ Չեչնիայից, և՛ Օսեթիայից, և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից», – ասել է Պոնոմորյովը:
Նա նաև հայտնել է, որ Սլավյանսկն ու Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին պատրաստվում են քույր քաղաքներ դառնալ, որը նախաձեռնել է Գրոզնին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ