2014թ. հունիսի 8-ին հանրապետության 59 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 9-ին` մինչև ժամը 18.00-ն:
Սահմանված ժամկետում միայն Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել Տրետուք համայնքում կայացած ավագանու անդամի և համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 2 դիմումներ, ինչպես նաև Կութ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին մեկ դիմում:
ԿԸՀ մամլո ծառայություն