«Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպության տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը երկուշաբթի օրը մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ իր ղեկավարած կազմակերպությանը կից ստեղծում է հալածանքների դեմ կենտրոն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Կենտրոնի միջոցով իրավապաշտպանը մտադիր է պայքարել իշխանությունների ճնշումների դեմ:
Նա նշել է, որ մի քանի օր առաջ Եվրամիության Բաքվի ներկայացուցչությունում հանդիպման ժամանակ իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդական խումբը դեմ է արտահայտվել երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումներին՝ փոխարեն Եվրամիությանը կոչ անելով հասնել երկխոսության իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև:
Լուսինե Մուսայելյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում