Նախկինում անդրադարձել էինք Տավուշի մարզային գրադարանի հիմնախնդիրներին: Գրադարանի աշխատակիցները մեզ դժգոհել էին, որ ներկայացնում ենք միայն հիմնարկության հիմնախնդիրները, մշակութային օջախում անցկացվող միջոցառումները չենք լուսաբանում:
Այցելեցինք մարզային գրադարան եւ փոփոխություններ տեսանք: Գրադարանի շենքի գլխին արդեն ծածանվում է եռագույնը, շենքի պատուհանները ճաղապտվել են: Գրադարանի առաջին հարկի սենյակներում շերտավարագույրներ են կախվել, գրողների նկարները տեղադրվել են շրջանակների մեջ, գրադարանի բաժինների նոր ցուցանակներ են տեղադրվել:
Պատերին տեղադրվել են «Գրական Տավուշ», «Մեծերը՝ մեծերի մասին», «Մեր օրացույցը», «Ստեղծագործում է ընթերցողը», «ՏՄԳ-ի լրատուն» նոր ցուցանակներով վահանակներ:
Այս փոփոխությունները կապված են այս տարվա փետրվարին մարզային գրադարանի տնօրեն նշանակված Անահիտ Ղուկասյանի հետ:
Տնօրենը մեզ հայտնեց, որ գրադարանում կազմակերպվել են մարտի 8-ի, եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ, Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված ցերեկույթ, նշվել է Մանկական գրքի միջազգային օրը: Գրադարանի շենքի նորոգումը կիսատ է մնացել:
Կարդացեք նաև
Գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանին հարցրինք, թե ե՞րբ կնորոգվի շենքի երկրորդ հարկը: Նա ասաց, որ դա կարող են հայտնել քաղաքաշինության նախարարությունում: Տնօրենի խոսքերով՝ երկրորդ հարկի նորոգումից հետո այնտեղ կգործի ընթերցասրահ:
Գրադարանի սպասարկման բաժնի վարիչ, 30 տարի որպես գրադարանավար աշխատող Կարինե Քեռյանն ասաց, որ Անահիտ Ղուկասյանը գործունյա կին է, կոլեկտիվի հանդեպ հոգատար վերաբերմունք ունի, գրադարանի կյանքն աշխուժացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տնօրենը ճիշտ է նկատել, որ երկրորդ հարկի վերանորոգմանը վերաբերվող հարցերի պատասխանը կարող են տալ միայն քաղաքաշինության նախարարությունում, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է ինչ փոխնախարար է նշանակվել Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը: Տավուշի մարզային գրադարանի հիմնանորոգման համար նախատեսված գումարների զգալի մասը մսխվել է հենց Արմեն Ղուլարյանի թեթև ձեռքով, որի վառ ապացույցն է նաև ՎՊ-ի ստուգումների արդյունքները, որոնք հասկանալի պատճառներով ընթացք չստացան: Ի դեպ Արմեն Ղուլարյանը մարզային գրադարանի վերանորոգման համար նախատեսված գումարի 30 տոկոսից ավելին՝ իր և վերևների բաժինը, շինարարից ստացել է մինչ վերանորոգման աշխատանքների սկսելը: Այս ամենից քաջատեղյակ են բոլոր այն անձինք, ովքեր որևէ կերպ առնչվել են վերանորոգման աշխատանքների հետ, այդ թվում նաև գրադարանի նախկին տնօրենը, որն անհասկանալի, հավանական է շատ իմանալու պատճառով ազատվել է աշխատանքից:
Ինչ վերաբերվում է գրադարանի աշխատանքների աշխուժացմանը, ապա դա միանշանակ գովելի փաստ է, սակայն ոչ բավարար Արմեն Ղուլարյանի կողմից թույլ տրված հանցագործությունները ետին պլան մղելու, պարտակելու կամ թեմային չանդրադառնալու համար: